Բարի գալուստ Տեռակոտա Ստուդիա  

  • slider-welcome1
  • slider-welcome2
  • slider-welcome3
  • slider-welcome4
  • slider-welcome5
  • slider-welcome6

 Մեր մասին  

«Տեռակոտա» ստուդիա-արվեստանոցը աշխատում է 2010 թվականից: Մենք գտնվում ենք Երևան քաղաքի անմիջապես սրտում: Ստուդիան բաց է բոլոր ցանկացողների համար 3-100 տարեկան հասակում: Մենք զբաղվում ենք դեկորատիվ-կիրառական արվեստով, ունենք նկարչական, խեցեգործության, կարուձևի, հագուստի մոդելավորման խմբակներ: Ունենում ենք նաև բրուտագործության, խեցեգործության, հայկական ազգային տիկնիկների պատրաստման և շատ ուրիշ վարպետաց դասեր: Մենք պարզապես ժամանցային կենտրոն չենք, այլև՝ փորձում ենք մեր այցելուներին փոծանցել սերը դեպի արվեստը, ծանոթացնել հնարավորինս շատ նյութերին և տեխնիկաներին, և, ինչու՞ ոչ, միասին նորն ենք հայտնագործում: Նաև կազմակերպում ենք ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսներ, իրականացնում ենք բազում հետաքրքիր նախագծեր: Մեր արվեստանոցում ինչպես մեծերը, այնպես էլ՝ փոքրերը, հնարավորություն ունեն ծանոթանալու կավի, տեքստիլի, ներկերի և շատ ուրիշ նյութերի հետ: Կարող են ոգեշնչվել մեր վարպետների պատրաստած աշխատանքներով և ստացված գիտելիքներրի հիման վրա ստեղծել յուրօրինակ մի բան:

― Ինչպե՞ս կարող եմ դա անել, եթե երբեք չեմ զբաղվել արվեստով:
― Գուցե հարց կտաք Դուք, կամ.
― Ես բավակն երևակայություն չունեմ, որպեսզի կարողանամ ստեղծել որևէ արժեքավոր բան:

Մի՛ անհանգստացեք՝ Տեռակոտա ստուդիայում չկա ոչ մի անհնարին բան. եթե կա ցանկություն, ապա կլինի նաև սեփական ձեռքերով պատրաստված արվեստի նմուշը: Եթե Դուք մի նոր բան ստեղծելու սիրահար եք՝ համեցեք մեզ մոտ:

Հետաքրքրե՞ց՝ կապնվեք մեզ հետ:

 Մեր ստեղծագործական թիմը  

Նանա Մանուչարյան

Տնօրեն, վարպետաց դասերի
ավագ վարող

Ելենա Միրզոյան

Կարուձևի և հագուստի
մոդելավորման վարպետ

Ալյոնա Ավտալյան

Խեցեգործության ուսուցիչ,
վարպետաց դասերի վարող

Լիանա Խաչատրյան

Նկարիչ, մանկավարժ

Արիադնա Տեր-Ղազարյան

Ուսուցիչ, արտթերապևտ

 Մեր աշխատանքները  

  • center-slider-1
  • center-slider-2
  • center-slider-3
  • center-slider-4
  • center-slider-5
  • center-slider-6
  • center-slider-7

Ձեռք բերեք բացառիկ հուշանվեր, տոնական ձեռագործ զգեստ կամ զարդ

Ներկայացված գործերը ձեռք բերելու համար, խնդրում ենք կապվել մեզ հետ

Այցելեք ստուդիան

 Վարպետաց դասեր  

Հայկական աղամաններ

Խեցեգործական Տեռակոտա ստուդիա-արվեստանոցը ներկայացնում է Ձեզ վարպետաց դաս, որի ընթացքում միասին ստեղծում ենք հայկական ազգային աղաման: Ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները վարպետաց դասի ընթացքում կունենան հնարավորություն ծանոթանալ կավին, ոգեշնչվել մեր վարպետների ստեղծած աշխատանքներով և նոր տպավորությունների հիման վրա ստեղծել նոր մի աղաման: Աղամանը իրենից ներկայացնում է փոքրիկ զարդանախշ խեցեգործական քանդակ կնոջ կերպարով և հայկական ազագային զգեստով, այն կդառնա անմոռանալի նվեր Հայաստանից, որը պատրատվել և ներկվել է սեփական ձեռքերով: Վարպետաց դասից հետո 2-4 օրերի ընթացքում թրծված աղամանները կփոխանցվեն մեր հյուրերին/հեղինակներին:

Վարպետաց դասի տևողությունը
60-90 րոպե

Նուրի տիկնիկներ

Տեռակոտա ստուդիա-արվեստանոցը ներկայացնում է Ձեզ ևս մեկ վարպետաց դաս, որին մասնակցելը հետաքրքիր կլինի բոլորին, ովքեր ցանկանում են ծանոթանալ և զգալ հայկական արվեստի շունչը: Վարպետաց դասի ընթացքում դուք կլսեք տարբեր լեգենդներ Նուրի տիկնիկի մասին, ինչը նշանակում է Անձրևի հարս: Հին ժամանակներում հայերը օգտագործել են այդ տիկնիկը երաշտի ժամանակ, որպեսզի անձրևը երկնքից ներքև կանչեն: Նման տիկնիկը խորհրդանշում է լիություն և պտղաբերություն: Տիկնիկը և խաղալիք է, և օջախի տիրուհի: Հայկական երգի ձայնների ներքո միասին կսկսենք աշխատել: Այս վարպետց դասը կոգնի Ձեզ պատրաստել յուրօրինակ մի տիկնիկ, որը հենց դասի ավարտից հետո կկարողանաք վերցնել Ձեզ հետ:

Վարպետաց դասի տևողությունը
45-60 րոպե

Փոքրիկ նվերներ՝ տարոսիկներ

Տեռակոտա ստուդիա-արվեստանոցը ներկայացնում է Ձեզ խեցեգործական վարպետաց դաս, որի ընթացքում մեր հյուրերը սեփական ձեռքերով կպատրաստեն նվար-հիշատակներ (տարոսիկներ): Մեր երկրում տոներին ընդունված է հյուրերին նվիրել փոքրիկ հուշանվերներ: Օրինակ՝ հարսանիքին հարսն ու փեսան նվիրում են բոլոր ներկաներին փոքրիկ նվերներ, դա կարող է լինեն աղունիկներ, տնակներ, սրտիկներ և այլն, իսկ նվերից լինում են կապված կոնֆետներ: Այդ կերպ նրանք արտահայտում են իրեն ուրախությունը, իսկ դեռևս չպսակված հյուրերին կարծես փոխանցում են ամուսնության տարոսը: Նվեր-տարոսիկները պատրաստելու ենք կավից, իսկ գեղեցիկ նուրբ կտորից և ժապավեններից կպատրաստենք պարկ կոնֆետների համար: Մի քանի օր անց հյուրերը կկարողանան վերցնել իրենց հետ պատրաստած նվեր-տարոսիկները, որպես քաղցր և պայծառ հուշ արևային Հայաստանի մասին:

Վարպետաց դասի տևողությունը
45-60 րոպե

Աշխատանք կավով

Տեռակոտա ստուդիա-արվեստանոցը ներկայացնում է Ձեզ խեցեգործական վարպետաց դաս, որի ընթացքում հյուրը հնարավորություն կունենա ծանոթանալ վարպետի հետ և դիտել արվեստանոցը: Վարպետը կպատմի հայկական ավանդույթնորի մասին խեցեգործության ոլորտում և ցույց կտա թե իրնչպես են աշխատում բրուտի վրա: Ցանկացողները նույնպես կունենան հնարավորություն պատրաստել մի բան բրուտի վրա՝ լինի դա բաժակ, ափսե, ծաղկաման… Նաև հյուրերին կտրամադրվի կավ, որը կարելի կլինի ճմռթել, զգալ և գուցե պատրաստել դրանով որևէ փոքրիկ քանդակներ:

Վարպետաց դասի տևողությունը
45-60 րոպե

Զարդ

Տեռակոտա ստուդիա-արվեստանոցը ներկայացնում է Ձեզ խեցեգործական վարպետաց դաս: Այս անգամ մենք առաջարկում ենք մեր հյուրերին միասին պատրաստել խեցեգործական զարդ, որը կարելի է կրել, կամ նվիրել կնոջը, դստեր, մայրիկին, ընկերուհուն։ Կպատրասենք կախազարդեր, որոնց ձևի մեջ կարելի է նկատել հայկական ազգային զարդանախշեր և ծավալներ։ Որպեսզի ստանանք ցանկալի և հետաքրքիր արդյունք, կոգտագործենք գունավոր կավեր, իսկ աշխատանքի վերջում կզարդարենք պատրաստածը գունավոր ապակիներով։ Մնում է միայն սպասել մոտ 2-3 օր և պատրաստի զարդերը, գեղեցիկ փաթեթավորված, կհայտնվեն վարպետ֊հյուրերի ձեռքերում։

Վարպետաց դասի տևողությունը
45-60 րոպե

 Մեր հյուրերը  

 Խճանկարներ  

 Քանդակներ  

 Լապտերներ  

 Դեկորատիվ կիրառական սպասք  

 Երեխաների աշխատանքները  

 Որմնանկարներ  

 Նկարներ  

 Ցուցահանդեսներ  

  • center-slider-1
  • "
  • center-slider-2
  • center-slider-3
  • center-slider-4
  • center-slider-5
  • center-slider-6
  • center-slider-7

 Կապ  

Մեր հասցեները

Երևան, Տերյան 62
Երևան, Սարյան 23

 +374-93-840425

arts@terracottastudio.info